Ռեկրեացիոն ռեսուրսներ

1) Ներկայացնել ռեկրեացիոն ռեսուրսները

Ռեկրեացիոն ռեսուրսները հանգստի, զբոսաշրջության և առողջության բուժմանը նվիրված վայրեր են։ Կան մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ՝ պատմամշակութային, հնագիտական, ճարտարապետական, և բնածին ռեսուրսներ։ Աշխարհում՝ մասնավորապես Եվրոպայում կան բազմաթիվ ռեկրեացիոն ռեսուրսներ, որոնց մասին գիտի ամբողջ աշխարհը։ Սակայն մեզնից շատ քչերը գիտեն ՀՀ-ում գոյություն ունեցող ոչ պակաս հրաշալի ռեկրեացիոն ռեսուրսների մասին։ Սեփականությունը չգնահատելը շատ վատ բան է, և այսօր ես կներկայացնեմ ՀՀ ռեսուրսներից մեկի «Զիկատար» — ի մասին։ «Զիկատարը» — ը պետական արգելավայր է, որը գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում գտնվող 150 հեկտար հողերի և ընդգրկում է Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան լանջերի և Կողբ գետի ավազանների վերին հատվածները։ Բացի բնածին ռեկրեացիոն ռեսուրսներից՝ Զիկատարն ունի նաև մարդածին ռեսուրսներ, որոնցից է մոտակայքում գտնվող 10-11 -րդ դդ. Կառուցված Բերդավանի ամրոցը։ Զիկատարի տարածքում կան հարմարավետ հյուրատներ, որտեղ հյուրընկալվում են զբոսաշրջիկները՝ իհարկե, շրջակայքը չաղտոտելու պայմանով։

2) Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:

Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալների և հեռանկարների հարցում նույն պես հարցվողները համակարծիք էին. Հայաստանը ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներ շատ ունի, սակայն լավատեսություն ներշնչող հեռանկարներ առայժմ չկան։

3) Ֆիլմի տեսքով ներկայացրեք Հայաստանում ձեր նախընտրած տուրիստական վայրերից:

4) Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակը:

5) Էկոտուրիզմը աշխարհում և Հայաստանում:

Մինչև 2020թ.-ի կեսերը էկոտուրիզմը կարող է կազմել համաշխարհային զբոսաշրջության շուկայի 25%-ը։ Իսկ դրանից ակնկալվող եկամուտը կհասնի 470 միլիարդ դոլարի։ Այս հաշվարկները ներկայացրել է Էկոտուրիզմի միջազգային ընկերակցությունը։

Մասնագետները համոզված են, որ Հայաստանն էկոտուրիզմը զարգացնելու մեծ պոտենցիալ ունի։

Մեր երկրում կա 4 ազգային պարկ, 3 արգելոց, 27 արգելավայր և որպես զբոսաշրջիկին հասանելի էկոտուրիզմի ռեսուրս՝ ավելի քան 40 գետ , 7 լիճ, մոտ 300 տեսակի թռչուն (որոնցից 260-ը ձվադրում են Լոռու մարզի տարածքում), 3500 տեսակի բույս, 220 տեսակի թիթեռ, կենդանիներ, որոնք ընդգրկված են Կարմիր գրքում, 100-ից ավելի քարանձավներ․․․

Հայաստանում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, զարգանում է նաև ներքին տուրիզմը։ Այն, բնականաբար, ինչ որ չափով նպաստում է մարզերի զարգացմանը, սակայն միջոցների անհամաչափ բաշխումը, միևնույնն է, էապես խանգարում է տուրիզմի համաչափ զարգացմանը Հայաստանի բոլոր շրջաններում: Այժմ տուրիզմի զարգացման և ապակենտրոնացման համար մի քանի նոր նախագծեր են հաստատվել, որոնց արդյունավետ օգտագործման դեպքում կլուծվեն մի շարք ենթակառուցվածքային խնդիրներ:

Տարածքների համաչափ զարգացման համար Հայաստանի 9 քաղաքներում մեկնարկում են ծրագրեր։ Վանաձոր, Զերմուկ, Դիլիջան, Ծաղկաձոր և Աշտարակ քաղաքներում աշխատանքները արդեն սկսվել են: Ծրագրերն իրականացվում են Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկի միջոցով։

Նախատեսված է առաջին փուլում ներդնել  50 մլն դոլար (Վանաձորում՝20 միլիոն դոլար, Ջերմուկում՝ 10 միլիոն, Ծաղկաձորում՝10 միլիոն, Դիլիջանում՝ 6 միլիոն, Աշտարակում՝4 միլիոն):

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիդ Լոքյանը 2016 դեկտեմբերի 13-ին Ջերմուկում՝ զբոսաշրջությանը զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ, ասել է, որ Ռուսաստանը 3 մլն դոլար դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին՝ գյուղական տուրիզմը զարգացնելու համար, ծրագրի մեջ նախատեսվում է ընդգրկել 60 բնակավայր:

6) Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում. երեք բան որ կնպաստեն զարգացմանը և երեք սխալ, որ թույլ են տալիս:

Համաշխարհային տնտեսության ժամանակակից զարգացումները եւ հատկապես տնտեսությունների փոխկապվածությունը մեծացնող համընդհանրացման գործընթացները, ապրանքային եւ ֆինանսական հա- մաշխարհային շուկաների ձեւավորումը արդիական են դարձնում երկրների միջազգային մրցունակության բարձրացման հիմնախնդիրը: Տնտեսության մրցունա- կության խնդիրների ուսումնասիրության արդիակա- նությունը ազգային նշանակության հիմնահարցերից է, քանի որ սերտորեն կապված է երկրի տնտեսական զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման հետ:
Չնայած միջազգային մրցունակության խնդիրների ուսումնասիրությունը բավական երկար պատմություն ունի, սակայն դրա կարեւորությունը մեծացել է հատ- կապես վերջերս, քանի որ աշխարհի երկրների մեծ մասի տնտեսությունները ներքաշվել են մրցակցային պայքարի մեջ: Մրցունակության հիմնախնդիրները ու- սումնասիրվում են հայտնի տնտեսագետների եւ խո- շոր միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց գործունեությանը նպաստում են ավելի քան 100 երկրների ազգային ինստիտուտներ: Այն երկրնե- րը, որոնց մրցունակությունը բարձր է գնահատվում, արտադրում են համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 90%-ը1:
Ազգային տնտեսության մրցունակության մակար- դակի որոշման եւ դրա բարձրացման հիմնախնդիր- ները էլ ավելի սրվեցին 2008-2009 թթ. ֆինանսա- տնտեսական ճգնաժամից հետո, երբ համաշխարհա- յին, ինչպես նաեւ առանձին երկրների տնտեսություն- ների զարգացման ընթացքում հիմնարար փոփոխու- թյուններ տեղի ունեցան: Դրանք արտահայտվեցին մրցունակության գնահատման մեթոդաբանության մեջ եւս, քանի որ պարզվեց, որ մինչ այդ հաշվի չէին առնվում այն գործոնները, որոնք ազդում էին ազգա- յին տնտեսության ունակության վրա` արտադրել միջ- ազգային շուկայում մրցունակ ապրանքներ եւ ծառա- յություններ, որոնք միաժամանակ կարող են նպաստել սեփական քաղաքացիների բարեկեցության բարձ- րացմանը:
Հարաճուն, ինտեգրվող եւ բաց համաշխարհային տնտեսության համատեքստում մրցունակության ա- պահովումը դարձել է առաջնահերթություն թե՛ զար- գացած, թե՛ զարգացող երկրների համար:
Ներկայումս առանձին երկրների տնտեսություննե- րի մրցունակության վարկանշման եւ բարձրացման արդյունավետ եղանակների վերաբերյալ հարցերը լուծվում են համաշխարհային տնտեսության փոփո- խական միջավայրում: Այս առումով, ֆինանսատնտե- սական ճգնաժամից հետո յուրաքանչյուր երկիր, որի խնդիրը տնտեսության մրցունակության բարձրա- ցումն է, պետք է մշակի ռազմավարություն անորոշու- թյան բարձր աստիճանի պայմաններում: Սակայն, մյուս կողմից, անհնար է նաեւ հետաձգել այդ հարցի լուծումը, քանի որ այն անմիջական կապ ունի երկրի զարգացման մյուս կարեւոր հիմնահարցերի, մասնա- վորապես՝ տնտեսական եւ սոցիալական կայուն զար- գացման, բնակչության կենսամակարդակի բարելավ- ման հետ:

7) Ամփոփում՝ հոդվածի տեսքով ներկայացրեք կրթահամալիրում իրականացվող ճամփորդությամբ ուսուցումը, որպես տուրիզմի բաղադրիչ:

Оставьте комментарий