Վերլուծություն

Ես ծաղիկ չունիմ

Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն և իմ գարնան կողո­վը պարապ է։ 
Արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին, իմ գարնան կարմիր վարդերը․․․ 

Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։ Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկ­ներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ և ի՞նչ նվիրեց փոխարեն։

Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին և ո՞վ ես դու… 
Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծա­ղիկները։ 
Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա…

Ես ծաղիկ չունիմ…

1917 թ.

Կարծում եմ այս արձակը մի մարդու մասին էր, ով սիրում էր ծաղիկներ նվիրել մարդկանց և ամենակարևորը իր սիրուն։ Նրա ծաղիկները վերջացել էին ու դրահամարել նա ասում է, որ նա ծաղիկ չունի((։

Վերլուծություն

ԷԳ ՔԱՄԻՆԵՐԻ ՈՌՆՈՑԸ

Պատմվածք

Փահլեվանը եկել, ուզում էր զարմացնել. էլ ծտի պես ճախրեց, ոտի մատներով կառչեց ձգված լարից` թափահարվեց, թափահարվեց, սև ատլասից լայն շալվարը ցոլցլաց օդի մեջ, թռավ երկինք, իջավ, լարի վրա տպտպաց, հող ու երկնքի արանքում թավալ տվեց, գլխկոնծի ու ապլապուզ, էլ մի օյին-զօյին` ձեռքը երկինք ձգեց, թևքի միջից բամբակ հանեց, իբր` ամպ կսմթեց… Թռավ ու իջավ, թռավ ու իջավ` էնքան բարձրից իջավ, ասես երկնքից էր կաթում։ Բլուզը կարմիր ատլասից, շալվարը` սև. փահլևանը ցոլցլո՜ւմ էր… բայց դե ատլասից չէ, ուզում է մետաքսից լիներ` արծվի սլացք տեսած մարդուն նրա հինգ մետր թռիչքը խեղճ թվաց։ Իսկ բամբակի կտորը որ` ձեռառնոցի. էդ ո՞վ ամպ չի տեսել։ Զուռնան էլ գետնից երկինք ճչաց, օդը ճղրտեց` տեսե՜ք, տե՜սք։ Է հա՛. էստեղ կայծակները երկինքներ են պատռում, զուռնան օդը ճանկռոտում է որ ի՞նչ։ Ծաղրածուն էլ կարմիր կոշիները հագել, երեսին էլ ալրով ճերմակություն ծեփել. է՜, դու ո՞ւր ես լինում, ա՛յ տխուր ծաղրածու, երբ դժոխքի մութը ծակծկելով հրեշտակների ժպիտները ճերմակ-ճերմակ կաթկթում են մարդկանց երազներին։ Մի բուռ ալրով չոփ ես արել և ուզում ես էդ ճերմակով մարդկանց ուրախությունն ապահովե՞լ։ Բայց խեղճն ի՞նչ աներ` քաղաքային անեկդոտները անհասկանալի էին երբեք քաղաք չտեսած մարդկանց, գյուղացիներին էլ չէր ճանաչում, որ նրանց վրա հումոր աներ. շիվար կանգնել էր, ուղղակի որ մարդիկ տեսնեին` փահլեվանի հետ ծաղրածու էլ կա։

Ու եկավ Խորենը։ Հենց էն պահին, երբ ծաղրածուն ամեն կերպ ուզում էր արդարացրած լինել իր ալրոտ գոյությունը ու` պա՜հ, հիացմունքի ծափ զարկեց, մարդկանց հայացքները ցուցամատին փաթաթելով տնկեց երկինք` ավալ-թավալ տվող փահլեվանին։

-Խորե՜նը, Խորե՜նը, — ճիչը սղոցեց փահլեվանի ոտքի տակ թլթլացող պարանը։ Մարդիկ շրջվեցին, փահլևանին մոռացան օդում կախված, երկնքից կաթելիս ու վազեցին։

-Խորե՞նը, — կանայք նետվեցին քրքրելու պահարանները։

-Է՞ն Խորենը։ Դժվա՛ր։ Սա արդեն մի տարով մեծացած է, սա ուրիշ Խորեն է, — պառավներին հետաքրքրում էր բացառապես նրա շալվարը, որովհետև բլուզը ճամփին քրտինքից թրջվում էր, ու սա հանում, նետում էր բեռան վրա։ Պառավները հայացքով շոշափում ու տնտղում էին նրա շալվարի կտորը` ատլա՞ս է, բո՞ւրդ… դրսում իրենց ջահելության կտորնե՞րն են դեռ հագնում, թե կյանքն առաջ է գնացել։ Փահլեվանը օդում թռնել-իջնելիս հեռվից տեսավ Խորենին. սա էշով էր գալիս, իսկ ինքը եկել էր ձիով։ Եվ քամահրանքով ժպտաց` էշն ո՞ւր, ձին ո՞ւր, վրան էլ գումարած կարմիր կոշիկներով ծաղրածուն։ Բայց սխալվում էր պլպլան փահլեվանը. գյուղացիք հանուն Խորենի նույնիսկ բոշեքին էին մերժել։ Իսկ բոշեքը եկել էին ուղտերով, մաղերով քաղցրավենիք, հաջողության թալիսմաններ, գույնզգույն շալեր ու ձեռք կարդացող պառավներ էին բերել իրենց հետ։ Բայց` «Շրջեք, — ասել էին գյուղացիք, — շրջեք ուղտերի գլուխն ու անցեք թուրքի սահմանը։ Մենք մեր Խորենն ունենք» ։ «Ուղտերը սոված են, — ասել էր մեծ բոշան, — փո՞ւշն էլ եք ափսոսում հյուրի համար, ձեռք կարդացող պառավներն էլ ձեր քարերին կախարդական գիր են տեսել…» ։ Տվել էին` գլուխ բռնած, հաստ կոթերով փշեր էին տվել ուղտերին, գառ ու հավ էին կերցրել պառավ բոշաներին, բայց մաղերից քաղցրավենիք ու հաջողության թալիսմաններ, պլպստան շալեր չէին առել։ «Տարեք, — ասել էին, — տարեք դերվիշ արաբներին զարմացրեք, մենք մեր Խորենն ունենք» ։ Խորենն իհարկե քազցրավենիք բերում էր, բայց հաջողության թալիսմաններ, էն էլ մաղերով, ձեռք կարդացող պառավներ, որ սարերից կախարդական գիրը կորզեն, և կախ սապատներով ուղտեր` կնկա նման զարդեր կախկխած լանջ ու ականջներից, երազում էլ չէր տեսել։ Բայց իրենց հարազատը Խորենն էր, ոչ թե ինչ-որ թափառական, քոչվոր բոշա, որի տունը, սիրտը, ճակատագիրն ու խելքը տեղավորվում էր ընդամենը ուղտի մի սապատի վրա։

Եթե բոշեքից առևտուր անեին ու սրանց սիրտը բացվեր, գուցե ճթճթան խարույկից ծխամորճ վառեին ու պատմեին հարավի ու հյուսիսի աշխարհներից, աստղերին նայելով երկնքի միտքը կարդային ու անհայտի անունից դրախտներում վարդ-վարդ աստղեր խոստանային, անզուսպ փթթած այգի, ուր սիրո պես քաղցր է օդը։ Բայց կար Խորենը, ու` «Գնացեք, — ասին, — ձեր լուրերը տարեք աշխարհի դեմ խուլ թուրքերին» ։ Բոշեքը ուզեցին մտերմանալ, ու ծերը իր ցավը կիսեց նրանց հետ` տարիներ առաջ անզորության պահին վաճառել էր սիրտը մի հարուստ, հիվանդոտ եվրոպացու, և հիմա կրծքի տակ դատարկ տարածք էր` խամ ու խոպան, ու նվվում էր անպետքության գիտակցումից։ Նախ զարմացան` աշխարհն ի՜նչ առաջ է գնացել` առևտուրը զարգացել, մարդու հոգուն է հասել, իրենք էստեղ նստած ոչխար են կթում ու քամու ոռնոցից կռահում են` է՞գ է, թե՞ որձ։ Ապա` «Ղալաթ ես արել, — ափսոսացին, — մեղք է արյունդ` դարձրել ես անտուն թափառական, հանգրվան չունի։ Անիվի մեջ վազող սկյուռի նման պիտի անընդհատ սուրա` առանց հասնելու որևէ վերջի։ Դժբախտ է արյունդ` ավազան չունի, ուր լցվի, հանգստանա, նստվածքը թողնի, ինքը զուլալված անցնի առաջ։ Սխա՛լ ես արել», — ասին։ Բայց միևնույն է` ինչ էլ պատմեր ծեր բոշան, ինչքան էլ ցավեին նրա համար, ինչ էլ մտածեին` ընկերությունը մնում էր ընկերություն` կա՛ր Խորենը։

Ինչ-որ մեկը ինչ-որ տեղից ապրանք էր բերում, Երևանում վաճառում։ Խորենը կենտրոնից առնում, ծայրամասում փոխանակում էր։ Ծայրամասի փոխանակածը` տանում էր մոտակա գյուղ, գյուղում փոխանակածը` հեռավոր գյուղ, հեռավորինը` սահմանամերձ գյուղ, սահմանից ձեռք բերածը` տանում լեռներ… Մինչև հասնում էր այստեղ` մնում էին միայն փուչիկները։ Տարին մի անգամ Խորենը գալիս էր` բերելով պարկերով փուչիկ, դրանք փոխանակում քրջերի հետ։ Որտե՞ղ էին արտադրվում այդ գույնզգույն փուչիկները, ո՞ւմից էր Խորենը դրանք ստանում և ում էր հանձնում փուչիկների հետ փոխանակած քրջերը, ոչ ոք չգիտեր, բայց խանութներում նման փուչիկներ` փղից էլ ցմփոր, կախարդական թռչունից գույնզգույն, թիթեռի թևերից թեթև, հորթ կուլ տված վիշապի պես գալար-գալար, հրեշաբար ատամնավոր` չէր գտնվի. դրանք արտադրվում էին միայն Խորենի համար։

Մի փոքրիկ զանգ ուներ, առաջին տարիներին ինքն էր զանգը խփում, որ մարդիկ իմանան` եկել է։ Հետո մասնագիտացավ` զանգը էշի վզից էր կախում։ Առաջին իսկ ծլնգոցի հետ կանայք ու երեխաները, եթե նախօրոք չէին դրել, կապել անպետք ու մաշված շորերը, ապա վայրկենական քրքրում էին պահարանները։ Երբեմն տանը քրջուփալաս չգտնելով և ընդառաջելով երեխաների փուչիկ ունենալու ցանկությանը, մայրերը մեռած տատի շորերից մի բան էին տալիս երեխայի ձեռքը, ուղարկում փոխանակելու ու աղերսում. «Պապան չիմանա… թե չէ… սա նրա համար մասունք է» ։ Հաճախ էլ երեխաները չէին հարցնում` թռցնում էին մայրերի նոր շորերը։ Նոր շորի դիմաց Խորենը համարյա օդապարիկ էր տալիս։ Եվ երբ գյուղի վրա ծածանվում էր փղի կերպարանքով մի մեծ օդապարիկ, կանայք սարսափահար նետվում էին ստուգելու սեփական հագուստները։ Երբ պակասորդ չէր հայտնաբերվում, թեթևացած շունչ էին քաշում ու հիանում օդում ճախրող փուչիկով։

Գյուղը երախտապարտ էր նրան։ Քամուց հետո նա միակն էր, ով քրքրվում էր գյուղի ճամփաներին։ Քսան տարուց ավել ավանակին հեծած գալիս էր ու կենդանուն քրջերով բարձած, ետևից ընկած գլդիգլոր սարերից իջնում։ Գնում էր` երեխաներին քրջերի դիմաց նվիրելով ուրախություն ու փուչիկներ։ Փուչիկն ի՞նչ է` տրաքավում է` օդ. անհամ, անհոտ, անտեսանելի, անշոշափելի` ոչի՛նչ։ Բայց այդ ոչինչը թիթեռի, փղի, տիկնիկի տեսքով էր` երազա՛նք: Ու որոշեցին տեղը-տեղին պատվել։

Եկվորներին գյուղացիք տանում էին Շամամի տուն. Շամամի տունը հյուրանոց, Շամամն ինքը հյուրանոց, բայց էս անգամ եկվորները երկուսն էին ու վճռվեց. փահլեվանին ասին` ճիշտ է, առաջին անգամ ես մեր գյուղում, քամուն էլ հավասար ավալ-թավալ ես տալիս օդում… Շամամի վեց սենյակը քեզ, շունն ու տանձի ծառն էլ քեզ, բայց Շամամի ծոցը Խորենինն է։ «Խորենը տարին մեկ է գալիս, ես` մեկ էլ Աստված գիտի երբ», — վիրավորվեց փահլեվանը ու գիշերով գյուղից գնաց։ Տեղ հասա՞վ. ինքը կիմանա ու իր ալրոտ երեսով ծաղրածուն։

Շներն ինքուրո՞ւյն էին եկել այդ գիտակցության, թե համագործակցել էին գայլերի հետ, բայց փաստ էր` էշը չկար։ Սկզբում կարծեցին` կորել է, որովհետև ոչ մի հետք` արյան ոչ մի կաթիլ, ոչ մի ոսկոր, ձեն ու ծպտուն։ Բայց երեկոյան կողմ ներքևի ձորից սմբակ գտան։ Գտնողը չոր ճյուղը խոթեց սմբակի մեջ, բարձրացրեց, հավասարեցրեց աչքերին ու ցավակցական արտաբերեց. «Ահա այն ամենը, ինչ մնաց Խորենի հարազատից» ։

Ոչինչ որ էշը չկար` վերջին հաշվով եղածն էշ էր, բայց շները քրքրել պարկերը, ցնցոտիները գզգզել, շաղ էին տվել ողջ գյուղով, սար ու դաշտով։ Լավ է անձրև չէր եկել։ Խորենը գիտեր, որ մենակ չէ, որ հարգանք-պատիվ ունի ու պատուհանից նայում էր ոնց են գյուղացիք հավաքում շների ցրիվ տված քրջերը։ Սարի լանջի կանաչը խեղդվել էր կուժկոտրուկների դեղին գլուխներում, և կուժկոտրուկի մեջք ու գլուխ տրորելով գյուղացիք հավաքում էին շների ցփնած ավարը։ Մարդիկ նոր պարկեր էին բերել, մեջը լցնում, կապկպում, դասավորում էին իրենց տարվա հնոտին։ Խորենը նայում էր իրար կողքի աճող պարկերին ու սարսափում. «էշը չկա, իսկ փուչիկներն արդեն բաժանված են…», ու նրա հայցքը կամաց-կամաց թեքվում էր կնոջ կողմը, որից վաղուց արդեն բեզարել էր գյուղի որձ հասարակությունը, և որի ծերացող մարմինը ճմրթվել, դարձել էր քրջ։ «Մասնագիտությունն էլ է ճակատագիր», — բերանում դառնահամ զգաց։

…Եվ նայեց Խորենը լեռներին` այնպես փուշ-փուշ, որ խայթում էին երկինքը ներսանց, և այնպես ցից-ցից լեռներ, որ խութեր էին ամպե գետակներում, քար ողերով լեռներ, որոնց ներսում անհամրելի անձավ-փչակ, որպիսի ծալք-ծալք է մարդու հոգին… Ու անզորությունից լաց եղավ։

Կարդալով այս պատվածքը, հասկացա որ Փահլեվանը եկել էր որպիսի ժողովրդին զարմացնի. Ցույց տա իր տաղանդները։ Իսկ հետի ծաղրածուն կարմիր կոշիկները հագել, ալյուր քսել դեմքին, եկել կանգնել էր Փահլեվանի կողքը։ Մարդիկ հարցնում էին թե էսպ՞ես ես ուզում մարդկանց զարմացնես, Բայց ծաղրածուն չեր եկել որպիսի զարմացնի ինչ որ բանով, այլ եկել էր, որ մարդիկ ուղղակի տեսնեին թե Փահլեվանի կողկը ծաղրածու կա։ ՈՒ հետո եկավ Խորենը։ Մարդիկ մտածում էին, որ նա Խորենը չէ, կամել ուրիշ Խորեն է։ Խորենը արեվտրով էր զբաղվում և տարին մեկ անգամ բերում էր պարկերով փուչիկ, դրանք փոխանակում քրջերի հետ։

Հերթական դեպքը կենդանաբանական այգում. շների ոհմակը հիմա էլ 3 մուֆլոն է կերել

Երևանի կենդանաբանական այգու մուֆլոնների վրա հարձակված թափառող շներին բռնել չի հաջողվել։ Այգու աշխատակիցները կարծում են, որ դրանք նույն այն շներն են եղել, որոնք երեկ կերել էին 3 կենգուրուի։

«Նոյեմբերի 1-ին լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել»,–նշված է այգու տարածած հայտարարության մեջ։

Երևանի կենդանաբանական այգու անձնակազմի կարծիքով` այգի մուտք գործած ոհմակը, ամենայն հավանականությամբ, նույն ոհմակն է, որը երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հարձակվել էր կենգուրուների վրա:

Հիշեցնենք, որ կենգուրուների ազատավանդակից հաջողվել է բռնել նույն ոհմակի 3 ձագերին, որոնք տեղափոխվել են Թափառող շների վնասազերծման ՀՈԱԿ:

Երևանի կենդանաբանական այգին ահազանգում է Երևան քաղաքի տարածքում չստերջացված և շների ոհմակի առկայության վտանգավորության մասին, որը նաև հանրային անվտանգության ապահովման հիմնախնդիր է, քանի որ ոհմակ կազմած, արդեն կենդանու որս արած շները վտանգավոր են թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց համար,
այգին դիմում է պատկան կառույցներին վերոնշյալ շների ոհմակին հրատապ կարգով գտնելու և վնասազերծելու նպատակով՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունն ու հանրային անվտանգության ապահովման կարևորությունը:

Never again

I am the one that has lots of friends but not all friends can be real and care for you. I used to have friends that I thought are my best ones. We were spending lots of time together, we knew each other’s secrets and we were having lots of fun. But sometimes life has it’s own plans. I lost my best friends, it was really hard time. That’s the thing I will never want to be with me again!

Մհեր Իսրայելյան | Նոբելյան մրցանակ

Ճանապարհը ոլոր֊մոլոր կլինի, թե ուղիղ, քարքարոտ կլինի, թե ողորկ, էական չէ, կարևորը՝ սրտիցդ գնա։ Այսպես, թե այնպես ճանապարհ ընկնելուց առաջ մենք` հասարակ մահկանացուներս, չգիտենք, թե ուր կհասնենք։ Ու քանի որ ես պայծառատես չեմ, «ու՞ր են տանում բոլոր ճանապարհները»,- փորձառու գեներալի անակնկալ հարցը տարակուսանքի պիտի մատներ ինձ՝ կապիտանի ուսադիրները նոր-նոր իր ձեռքից ճանկած հավակնոտ երիտասարդիս։ «Երևի շնորհավորելու յուրօրնակ ձև է»,- պիտի մտածեի։
Եթե պապս հարցներ, առանց երկմտելու կասեի` Էրգիր, բայց պապս հարցեր տալ չէր սիրում, հարցերին պատասխանել՝ առավել ևս։ Ցավոք նա արդեն չկա, իր հոգին բաժանվել է մի քանի մասի, ամեն մասն իր ճանապարհն անցել, մեկը՝ Գերմանիայով, մյուսը Սիբիրով, երրորդը՝ չգիտես թե աշխարհի որ անիծյալ եզերքով, հետո, Էրգիր հասնելուն պես նորից մեկտեղվել են ու խառնվել սասնա լեռները պատած օտար ամպերին։
«Իհարկե, բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»,- կպատասխանեի ես, եթե հարց տվողը դիվանագիտության պատմության դասախոսս լիներ։ Ցավոք նա էլ չկա, իր «ծավալապաշտական նկրտումների» հետ հաշիվները մաքրել, դիվանագիտության պատմության մգլած եռահատորյակը գոցել ու հեզ ու հնազանդ իր հանգիստն է վայելում սիրելի Հռոմում։
Եթե երեխա լինեի, առանց հետին մտքի կասեի՝ տուն, տնից լա՞վ տեղ։ Բայց ափսոս տարիներն արել են իրենց սև գործը, տուն գնալու ցանկությունը անորոշ ժամանակով զմռսել ու հետին մտքերով մթագնել ուղեղս։
Եթե պապս ու դասախոսս չկան, այլ հնարավոր հուշարարների ու շահագրգիռ մարդկանց էլ այս պահին չեմ մտաբերում, ստիպված եմ ինքնուրույն լուծել գլուխկոտրուկը, մանավանդ՝ գեներալի ծագումն ու անցած ճանապարհը գրեթե հուշում են, թե ինչ է խմորվում լեզվի տակ․
– Պարոն գեներալ, բոլոր ճանապարհները տանում են Արցախ,- այնպիսի վստահությամբ եմ ասում, որ գեներալը հիացմունքով սեղմում է ձեռքս ու խրատում:
– Եթե հարցին չպատասխանեիր, այս գաղտնի հանձնարարությունը ուրիշին էի վստահելու։ Ի դեպ, շնորհավորում եմ։
Այ քեզ բան։ Ո՞վ կմտածեր, որ ամերկացի կոնգրեսի փորձագետ Ջոնսոնին ծպտյալ Արցախ ուղեկցելու դժվարին պարտականությունը հենց ինձ են վստահելու, նորելուկ կապիտանին, որ Արցախում երբևէ չի էլ եղել։ Ո՞վ կմտածեր, որ հազարամյակներ շարունակ դեպի Հռոմ տանող ճանապարհները մի ինչ-որ առեղծվածային պահի, մի ինչ-որ առեղծվածային գեներալի ձեռամբ պիտի փոխեին հունը ու բռնեին մի անհասկանալի ուղղություն դեպի աշխարհի կողմից մոռացված այն անկյունը, որը միջազգային լրատվամիջոցները համառորեն բնորոշում են որպես չճանաչված հանրապետություն։
Իսկ եթե հրաժարվե՞մ, ու խոստովանեմ, որ Արցախում չեմ էլ եղել։ Էլ ինչ կապիտան, որ Արցախում երբևէ չի եղել, ինչ ուսադիր, ինչ բան, երևի ընդհանրապես հրաժարվեմ, շառից փորձանքից հեռու, ինչպես կասեր հորեղբայրս։ Պարկետային կապիտան՝ չի էլ հնչում։ Այսպիսի խառը մտքերով համակված ձեռքս ինքնաբերաբար մեկնում եմ գեներալի պարզած ձեռքին ընդառաջ, ու ոչ թե ես, այլ ներսումս թաքնված ինչ-որ անտեսանելի մեկը, որ միշտ երազել է Արցախ գնալ, վրա է բերում․
– Իհարկե, պարոն գեներալ,- ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է ուղեկցել ամերիկացի կոնգրեսականին, այն էլ՝ հատուկ առաքելությամբ։
– Վերջ։ Առավոտյան մեկնում եք, մեքենան կվարի Չյոռնին,- կարճ է կապում գեներալը։
Եթե մեքենան Չյոռնին է վարելու, լեգենդար գեներալի լեգենդար զինվորն ու ոչ-պակաս լեգենդար վարորդը, ում ղեկի արքա էին անվանում, անպայման ամեն ինչ լավ կլինի։ Չյոռնիին բոլորը գիտեին որպես Չյոռնի, ու իսկական անունը երբևէ չէի էլ իմանա, եթե տարիներ հետո չպարզվեր, որ յուրահատուկ ազգանուն կրող դասընկերուհուս զարմիկն է, ու ինք էլ նույն ազգանունն է կրում։ Միայն ասեմ, որ շատ գեներալներ Չյոռնիի հետ «Դուք»-ով էին խոսում, հենց այդպես էլ ասում էին «Բարև Ձեզ, Չյոռնի ջան, Դուք կարո՞ղ եք այս հարցը լուծել, և այլն, և այլն․․․»
Եվ այսպես, ղեկի արքա Չյոռնին, արկածախնդիր կոնգրեսական Ջոնսոնը, նորելուկ կապիտանն ու մի մութ անձնավորություն, որ այդ օրը իր կարևոր ներկայությունն այդպես էլ չզարդարեց գեթ մեկ արտաբերած բառով, ընկանք ճամփա։ Հազիվ էինք շարժվել, երբ Չյոռնին վառեց թունդ սիգարետը ու ծուխը փչեց մեքենայի մեջ, հենց ամերիկացու քթին։ Բա իհարկե, ամերիկացուն պետք է գլխանց հասկացնել, թե ով է այստեղ տերն ու տնօրենը։ Այդ օրը սիգարետը պիտի մխար֊մխար ու այլևս չիջներ Չյոռնիի շրթունքներից, մեքենայի խցիկը պարուրելով այնպիսի մառախուղով, որ հազիվ էինք կարողանալու իրար նշմարել։ Շրթունքներից չիջավ նաև այն պարզ պատճառով, որ Չյոռնին ծխելու համար ընդհանրապես ձեռքերը չէր օգտագործում, շրթունքների ու ատամների խաղով ծամծմում էր կոթուկը ու պատուհանից դուրս թքում, վայրկյան անց հաջորդը վառելու համար։ Որպեսզի միամտաբար չմտածեք, թե ձեռքերով ղեկն էր բռնում (հո ծնկները չէին ցավում), պարզաբանեմ, որ մի ձեռքով բջջային հեռախոսն էր պահում ականջի մոտ, իսկ մյուս ձեռքն ապահովում էր իր խոսքի ձեռնախաղային արտացոլանքը։ Խեղճ ամերիկացին համարյա հարմարվել էր մեքենայի ղեկին Չյոռնիի վարած նիստ ու կացին, երբ հանկարծ մեքենան արգելակեց, բեռնախցիկից հանեց օղին ու իր «թաշախուստան» ու մեղադրեց ինձ, թե կոչումս չոր է, շատ-շատ չոր, այնքան չոր, որ մեքենան առաջ չի գնում։ Ապա ութ փայլուն ու մանր աստղերը լցրեց երկու հարյուր գրամանոց բաժակի մեջ ու առաջարկեց խմել ցմրուր, մի հարյուր-հարյուր էլ իրեն, ամերիկացուն ու մութ անձնավորությանը լցրեց։ Իմ փաստարկը, թե աստղերը օղիով օծելու արատավոր ավանդույթը գալիս է հյուսիսից և հարիր չէ հայ սպայի նկարագրին, և ամերիկացու հանդիմանանքը, թե վարորդը ոչ մի պարագայում իրավունք չունի խմելու, այն էլ ցմրուր, ոչ մի ազդեցություն չթողեցին․ ղեկը Չյոռնիի ձեռքին էր և մենք ստիպված էին ցմրուր ենթարկվել։ Մենք խմեցինք օղին, ես մեկիկ-մեկիկ լպստեցի աստղերը, հայտնվեցի կապիտանական ուսադիրների բարձունքին ու թոթովեցի․
– Ծառայում եմ հայրենիքին։
– Անու՜շ,- ծորացրեց Չյոռնին։
– «Գուդ ջոբ»,- բթամատը վեր պարզեց Ջոնսոնը։
Մութ անձնավորությունն իհարկե չխմեց, նա պիտի միշտ սթափ մնար, կոնգրեսական Ջոնսոնի դավադիր մտադրությունները բացահայտելու համար։ Իսկ դավադիր մտադրության հիմքում ընկած էր այն հանճարեղ գաղափարը, թե հաջողեցնելու է հաշտեցնել թշնամիներին և նախագահներին արժանացնել Նոբելյան մրցանակի։ Որքան էլ փորձեցի համոզել, թե մեզ նոբելյան մրցանակ պետք չէ, ոչ էլ թշնամուն է պետք, Ջոնսոնը անդրդվելի մնաց։ Ասաց, թե իբր ջահել եմ, բան չեմ հասկանում, խաղաղություն չեմ ուզում, մտագար եմ։ Մինչ մենք քննարկում էինք նոբելյան մրցանակի հնարավորությունները, Չյոռնին մտել էր իր տարերքի մեջ ու հարյուր հիսուն կիլոմետր ժամ արագության ալիքների վրա բջջային հեռախոսի մեջ հայհոյանքներ էր ոռնում ինչ-որ չկատարված խոստումի առիթով․
– Ես ձեր մերը․․․
– Կինն է զայրացրել,- իբր թարգմանում եմ ես, փորձելով արդարացնել Չյոռնիի զայրույթը։
– Պերեկուռ,- շուտով ասաց Չյոռնին, իբր մինչ այդ զուրկ էր մնացել ծխելուց, հայհոյանքներից ու կյանքի այլ հաճույքներից, ու արգելակեց մի հրաշալի տան շեմին, որ, ինչպես պարզվեց քիչ անց, քավոր Սպոյի տունն էր։
«Պերեկուռ» ասվածը քավոր Սպոյենց տանը մի քանի տասնյակ ուտեստներով հագեցած սեղան էր և իհարկե սեղանի զարդը` քարահունջի օղին։
– Լցրեք,խմենք մեր չճանաչված հանրապետության կենացը,-առաջարկում է ամերիկացին։
-Ավելի ճանաչված չի էլ լինում,-հանդիմանում է Սպոն։
-Եթե հաջողվի ծրագիրս իրականացնել, երկու նախագահներին Նոբելյան մրցանակի կարժանացնեմ,-նույն երգն է երգում Ջոնսոնը,-մի հարց եմ ուզում տալ, ճի՞շտ են ասում, թե մեր գեներալը լոգարանից վարել է մարտը, համ սափրվել է, համ էլ բոլորին հավաստիացրել, թե գտնվում է հիամանատարական իր կետում, ու այդպես հիշողությամբ հրամաններ տվել ու հաղթել կարևոր ճակատամարտը։
– Մեր բոլոր զինվորները աչքերը փակ կարող են մարտ վարել, որովհետև տանն են գտնվում, հավաստում է քավոր Սպոն,- մի մեծ բան չի արել։
– իսկ ճի՞շտ են ասում, թե գեներալին այդ հաղթանակի համար այն ժամանակ պատժել են, վերադաս հրամանատարությանը մոլորության մեջ գցելու համար,-Ջոնսոնի հարցին հենց ինքն էլ պատասխանում է,- մի այդպիսի ռուսական ասացվածք կար, ասում էր, թե ցանկացած նախաձեռնություն պատժելի է։
– Այո, ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում,- փիլիսոփայում է Չյոռնին։
– Իսկ ճի՞շտ են ասում, թե այդ մարտում մեր թափած միակ արյունը ցայտել է գեներալի այտից, երբ սափրվելուց կտրել է մաշկը,- հարցնում եմ ես ու պատկերացնում, թե ինչպես է գեներալը հայելու մեջ տեսնում մոտակա բլուրները, թշնամու դիրքերն ու մոտեցող ուժերը, թե ինչպես է արյունը կաթում գեներալի այտն ի վար։ Քարահունջն արդեն խփել է գլխիս, պատկերացնում եմ, թե ինչպես է գլխավոր հրամանատարությունը օրհասկան պահերին գեներալին կանչում, ածելին տալիս ձեռքը ու խնդրում սափրվել։
– Քարահունջը նույն Սթոունհենջն է, Անգլիա գնացած մարդիկ հինգ հազար տարի առաջ մեզնից են այն գողացել,֊ ամերիկացուն լուսավորում է Չյոռնին։
– Ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա Քարահունջը հնադարյան քարերի կառույց է, թե օղի,- մտմտում է Ջոնսոնը։
Չգիտենք, Քարահունջը քար է, թե օղի, բայց այնպես է խուժել մեր գիտակցության մեջ,որ չենք էլ հասկանում, թե ինչպես ենք նորից հայտնվել ոլոր-մոլոր ճանապարհներին, Չյոռնիի արդեն հարազատ դարձած խեղդող ծխի, հեռախոսի մեջ հնչող մշտադալար լուտանքների, մութ անձնավորության բացակա հայացքի գողտրիկ միջավայրում։ Մենք սլանում ենք լեռների միջով, թանձր մառախուղի միջով, չգիտեմ ինչի միջով, հարյուր հիսուն կիլոմետր ժամ արագությամբ։
– Պարոն Ջոնսոնին ասա թող աչքերս հետևից ձեռքով փակի, այս ճանապարհը հինգ մատիս պես գիտեմ, ասա թող չվախենա,- իր միտքը թարգմանելու խնդրանքով հերթական անգամ ինձ է դիմում Չյոռնին։
– Վարորդն ասում է, որ չվախենաք, իր տան ճանապարհն է,-հնարավորինս կարճ բացատրում եմ։
– Պարզից էլ պարզ է, եթե իր գեներալը լոգարանից մարտ է ղեկավարում ու հաղթում, վարորդն էլ աչքերը փակ կսլանա լեռնանցքներով։ Սևին ասա, իմ բոլոր նախնիները գեներալներ են եղել, միայն ես եմ շեղվել ճիշտ ուղուց,- Չյոռնիի մականունը թարգմանելով շարունակում է Ջոնսոնը, ձեռի հետ էլ ցույց տալիս, թե իբր ռուսերեն է հասկանում, – Այնպես որ` ինձ չես վախեցնի։
– Թարգմանի, որ այս լեռներում սավառնում է Նժդեհի ոգին,- շարունակում է Չյոռնին ու մի դասախոսություն կարդում մեր ազգի հերոսական էջերի մասին։
Այդ պահին բոլորս, գուցեթե նաև մութ անձնավորությունը համոզվում ենք, որ մառախուղը Չյոռնիի, նույն է թե այս ժողովրդի համար գոյություն չունի։ Այսինքն մառախուղը որպես բնության երևույթ, գուցե քաղաքական կամ չգիտեմ ինչ շղարշ, ինքն իր համար կա, սակայն Չյոռնիի տեսողութունը ճեղքում է մառախուղի թանձր պատն ու ավելի առաջ տեսնում։ Այնքան առաջ է տեսնում, որ Ջոնսոնին իր առաքելության հարցում ոչ մի լավ բան չի կանխատեսում.
– Թե ասա ի՞նչ գործ ունես, բանակցություն֊մանակցություն, արի գնանք ֆռֆռանք, մի երկու վանք֊բան, սար֊ձոր նայենք գանք։
Որպեսզի գլուխներդ շատ չցավեցնեմ, պատմության ամենակարևոր մասը կարճ կպատմեմ, մանավանդ՝ ժամանակ չունեցանք վանք-մանք, սար ու ձոր նայելու, մանավանդ՝ որպես անվստահելի անձնավորության համարյա ոչ մի հանդիպման չթույլատրեցին մասնակցել։ Երևի շատ էի խմել։ Աղոտ հիշում եմ միայն երեք պատգամավորներին, որ այդպես էլ չիմացան, թե ում հետ էին հանդիպում, ու թե այդ մարդն ինչ էր ուզում իրենցից, ինձ սենյակից դուրս հրավիրող նախագահին, ինձ մխիթարող վաղեմի դասընկերոջս, որ նախագահի օգնական էր դարձել։ Բայց ամենատպավորիչը, որ երբեք չեմ մոռանա, սահմանագծի հավաքարարներն են, որ լույսը դեռ չբացված՝ զինվորական կարգապահությամբ ավլում են ճանաչված ու չճանաչված հանրապետությունների սահմանագիծը։ Ցախավելներն առած ավլում ու ավլում են, դիվանագիտական ու քաղաքական կեղտն ու փոշին կոլոլում ու լցնում են աշխարհի աչքը․ ահա քեզ չճանաչված հարապետություն։ Չճանաչված հանրապետություն, որտեղ գեներալներն ու վարորդները աշխարհի ջիգրու աչքերը փակ են հաղթում ու սլանում մառախլապատ լեռներով դեպի անսահմանություն, ու որտեղ բոլոր ճանապարհները տուն են տանում։ Այդ պահին սկսում ես մտածել, թե պապիդ մասնատված հոգին մինչև մեկտեղվելը գուցե այստեղով էլ է անցել։ Ո՞վ գիտե, դիվանագիտության դասախոսդ էլ գուցե Արցախով է Հռոմ գնացել։
Պատմությունն իհարկե կատարյալ ավարտ կունենար, եթե Ջոնսոնը մնար չճանաչված հանրապետությունում, ասենք սիրահարվեր սլացիկ հավաքարարուհիներից մեկին կամ նման մի բան։ Բայց եթե մնար, աշխարհը չէր իմանա սահմանագծի հավաքարարների, աչքերը փակ կռվող զինվորների, խելագար վարորդների, կասկածամիտ պատգամավորների ու շատ ու շատ բաների մասին։ Մեր ուղևորության հետադարձ մասը գրեթե նույնն է, հակառակ հաջորդականությամբ, նույնիսկ Սպոյենց տան «պերեկուռը»։ Միայն վերջում Ջոնսոնը հոգնեց, խնդրեց կանգնել մայրաքաղաքի մատույցներում, շնորհակալություն հայտնեց ու ճոճվելով գնաց։ Գնալուց առաջ մի ծրար տվեց Չյոռնիին ու ասաց, որ կնոջը հանձնի։ Ասաց, որ Սևը իր հանդիպած ամենատպավորիչ վարորդն է, մի մարդ, որ մեքենան վարում է հարյուր հիսուն կիլոմետր ժամ արագությամբ, լեռնային ոլոր֊մոլոր ճանապարհներով, ղեկը պտտում ծնկներով, մշտապես ծխում ու հեռախոսով լուտանքներ թափում աշխարհի վրա, ձեռի հետ պատմական ակնարկներ անում ու անվերջ օղի խմում, ինչն իհարկե կարելի էր հանդուրժել, եթե տեղի չունենար թանձր մառախուղի մեջ։ Ասաց, թե իր շնորհիվ ի վերջո հասկացել է, թե ուր են տանում բոլոր ճանապարհները։
Առավոտյան, երբ մառախուղը ցրվեց ու արևը դուրս եկավ, գեներալին զեկուցեցի, որ առաքելությունը պսակվել է հաջողությամբ։ Ասում են, երբ առավոտյան Չյոռնիի կինը սեղանի վրա հայտնաբերել է ծրարը ու հետաքրքրվել, թե ինչ է պարունակում այն, Չյոռնին քնաթաթախ մրթմրթացել է․
– Հեչ, Նոբելյան մրցանակ եմ ստացել։

Share Button

Five reasons why I’m studying in my school

This school has different approach, it doesn’t look like other schools which I don’t like. We have the freedom to choose and to study whatever we like. We are also studying with laptops, which is easy, you can do your homework wherever you are! I really like my school, I feel comfortable there and I’m looking forward to go there every day.

Թարկմանություն

Существует ли вечная любовь?Существует, как известно, очень много определений любви, и в каждое определение человек пытается вложить свой смысл, отличный от других и подсказанный самой жизнью и собственным жизненным опытом. Мало кто представляет себе счастливую жизнь без этого светлого чувства, и человек зачастую тратит всю свою жизнь на поиски идеальной любви. У каждого своё представление о том, какой должна быть любовь, однако, очевидно, каждый желает, чтобы это чувство вечно жило в сердце.

Գոյություն ուն՞ի հավերժական սեր։ գոյություն ունի, ինչպես հայտնի է, քչերն են պատկերացնում իրենց կյանքը իդեալական առանց այդ սուրբ զգացողության, ու մարդ միշտ իր կյանքը վատնում է գտնելով իդեալական սեր։ Ամեն մեկի մոտ մի պատկերացում է, թե ինչպիսին պետք է լինի սերը, բայց ամեն մեկը երազում է, որ այդ զգացողությունը միշտ ապրի սրտում։

Но возможно ли пронести чувство любви через всю жизнь? Можно ли любить одного человека на протяжении всей своей жизни и долгие годы продолжать любить так, как будто только вчера в сердце зародилось это прекрасное чувство? 

Բայց հնարավո՞ր է տանել սիրո զգացողությունը ողջ կյանք։ կարել՞ի է սիրել մի մարդու կյանքի ողջ ընթացքում և երկար տարիներ շարունակել սիրել այնպես, ինչպես թե հենց երեկ սրտիդ մեջ ծնվեց այդ հիանալի զգացողությունը։

Чем обычно руководствуются люди, утверждающие, что любить всю жизнь невозможно? Они заявляют, что нельзя долгое время сохранять чувство любви, поскольку постепенно наступает привыкание, и люди просто свыкаются с мыслью, что человек, который находится рядом, будет рядом всегда. Действительно, во многих случаях это так, однако это не исключает того, что люди могут пронести это чувство через всю жизнь, если их любовь будет иметь постоянную подпитку. 

Если люди любят друг друга, то вполне закономерно, что они будут хотеть делать друг другу приятные вещи, устраивать романтические сюрпризы, которые укрепят их в чувстве любви друг к другу. Человек, как известно, сам творец своей судьбы, и в его власти сделать так, чтобы чувства его и его партнёра по отношению к нему продолжались как можно дольше. 

Եթե մարդիկ սիրում են միմյանց, ուրեմն նրանք կուզեն իրար համար հաճելի բաներ անեն, կազմակերպել ռոմանտիկ անակնկալներ, որոնք կամրեցնեն իրենց սիրո զգացմունքները միմյանց։ Մարդը, ինչպես հայտնի է, ինքն է ստեղծում իր ապագան,ու իր պահանջը այն է անել այնպես, որպեսզի զգացմունքները իր և իր կողակցի վերաբերմունքները միմյանց նկատմամբ շարունակվեն ինչքան հնարավոր է երկար։

У каждого человека, как правило, была первая влюблённость и первая любовь (хотя есть люди, которым просто не дано испытывать любовь). Это чувство у каждого из нас было настолько велико и захватывающе, что это ощущение забыть практически невозможно. Влюбившись в первый раз, мы думаем, что будем любить этого человека всю свою жизнь и ничто не способно это изменить. 

Ամեն մարդու մոտ, ինչպես ձիշտ է, եղել է առաջին սիրահարվածություն և առաջին սեր ( չնայաց կան մարդիկ, որոնց պետք չէ օկտագործել սերը)։ Այդ զգացողությունը մեր ամեն մեկիս մոտ այնպիսի հիասքանչ է եղել, որ այդ զգացողությունը պրակտիկորեն մոռանալ չի լինի։ Առաջին սիրահարվելու ժամանակ, մենք մտածում ենք, որ պետք է սիրենք այդ մարդուն ամբողջ կյանքը և ոչինչ ոչ մի բան չի կարող փոխել։

Очень часто первая любовь не является взаимной, и она постепенно притупляется, уступая место другим событиям в нашей личной жизни. Однако забывается ли она совсем? Нет, первую любовь невозможно забыть, и, как правило, мы проносим это неповторимое чувство через всю свою жизнь. Мы зачастую сравниваем своих последующих партнёров с тем единственным человеком, которого когда-то любили (а, может, любим до сих пор?). Не является ли наша первая любовь любовью на всю жизнь? Во многих случаях это действительно так, но не всегда. Ясно одно – воспоминание о своей первой любви мы готовы пронести через всю свою жизнь. 

Մոռացվու՞մ է լի նա լրիվ։ Ոչ, առաջին սերը հնարավոր չէ մոռանալ, և ինչպես հայտնի է, մենք արտահայտում ենք դա, չկրկնվող զգացմունք մինջև ողջ կյանք։ Երբեմն մենք մեր ներկա սիրած մարդուն համեմատում ենք մեր նախկին մարդկանց հետ, ում ժամանակին սիրել էինք (իսկ կարողա մինջև հիմա սիրու՞մ ենք)։ Հասկանալի է մի բան — հիշողությունները մեր առաջին սիրո վերաբերյալ, մենք պատրաստ ենք արտահայտել մինջև մեր կյանքի վերջ։

Как же сделать так, чтобы наша любовь сохранила свою неповторимую свежесть если не на всю жизнь, то на очень долгое время? Прежде всего, нужно не имитировать любовь, а именно любить. Если вы изначально любите человека, который находится рядом с вами, то вам, очевидно, не нужно прикладывать больших усилий для того, чтобы вы сохранили ваше чувство на очень долгое время. Просто любите друг друга и доказывайте свою любовь делами. Ведь со временем дела говорят о любви гораздо красноречивее, чем просто красивые слова, и об этом всегда нужно помнить. 

Ինչպե՞ս անել այնպես, որ սերը պահպանի իր չկրկնվող թարմությունը եթե ոչ ողջ կյանքում, գոնե մի երկար ժամանակ։ Նախ, պետք է չսպասել սեր, այլ հենց սիրել։ Եթե դուք իսկզբանե սիրում եք մարդուն, ով գտնվում է ձեր կողքին, ուրեմն ձեզ պետք չէ պահպանել սերը այնպես, որպեսզի դա ընդհանա երկար ժամանակ։ Ուղղակի սիրեք միմյանց և ցույց տվեք այդ սերը արարքներով։ Քանի որ ժամանակի ընթացքում արարքները ասում են սիրո մասին ավելի շատ բան, քան ուղղակի գեղեցիկ խոսքերը, և դրա մասին միշտ պետք է հիշել։

Доказывайте каждый день, каждую минуту свою любовь друг другу, и тогда вы сумеете сохранить любовь на всю жизнь. Только от нас зависит, будут ли наши чувства долговечными, и сможем ли мы пронести их через всю свою жизнь. Ведь любовь – это не только вздохи при луне и страстные признания, это ещё и многое другое!

Ապացուցեք ամեն օր, ամեն րոպե ձեր սերը միմյանց նկատմամբ, և այդ ժամանակ դուք կարող եք պահպանել սերը ողջ կյանքի ընթացքում։ Միայն մեզանից է կախված, կլինեն մեր զգացմունքները երկար, ու կարող ենք մենք տանել այդ սերը մեր ողջ կյանքում։ Քանի որ սերը — դա միայն շունչ լուսնի տակ ու գեղեցիկ խոստովանությունները չեն, դա նաև շատ լիքը բաներ է!

Ազատություն

Ազատություն, ժողովրդի իրավունք՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։ Անհատների դեպքում տվյալ տերմինը հետևյալ կերպ է մեկնաբանվում՝ անկաշկանդ լինել, իր կամքը ազատ արտահայտելու հնարավորություն, ուրիշի իշխանությունից զերծ լինելու իրավիճակը։

Գրականություն

  «Սասնա Ծռեր» էպոսը ունի 4 մաս կամճյուղ, որոնցիցյուրաքանչյուրըկոչվում է հերոսներիցմեկի սերնդի անունով՝«Սանասար ևԲաղդասար», «ՄեծՄհեր», «ՍասունցիԴավիթ» և «ՓոքրՄհեր»։

«Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկ թագավորըհարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։Վերջինս, լսած լինելով Գագիկի դստեր՝Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։Վիրավորված խալիֆն ավերում է Հայոցաշխարհը։ Ծովինարը որոշում է հոժարակամդառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է ևԱստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխածԿաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատբուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում է Բաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում ենՍանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօրմեծանում ու հզորանում են։ Խալիֆն ուզում էսպանել եղբայրներին, բայց նրանք են սպանումխալիֆին և իրենց մոր հետ փախչում ենհայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարնամուսնանում է ԴեղձունԾամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարինհաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։ Այդտարիներին Սասունը հարկատու է ՄըսրաՄելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերըտիրություն է անում երկրին ու ժողովրդին: Հացիճանապարհը փակող հսկա առյուծի երախըպատռելով՝ երկու կես է անում, որի համար նրանկոչում են Առյուծաձև Մհեր: Այնուհետև ՍպիտակԴևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ուամուսնանում է նրա հետ: Մենամարտումհաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում էհարկերից, հիմնում է Մարութա ԲարձրիկԱստվածածինը, Ծովասարը դարձնում է իրորսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։Մըսրում մեռնում է Մելիքը։ Նրա կինը՝ ԻսմիլԽաթունը, խնդրում է Մհերին գալ և տեր կանգնելիր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալովժառանգ ունենալ նրանից։ Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ մեռածամուսնու պատվին։ 7 տարի Մհերին իր մոտ է պահում՝ արբեցնելով թունդ գինով։ Ի վերջոսթափվելով և զղջալով իր սխալի համար՝ Մհերըվերադառնում է Սասուն։ Արմաղանըդժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորիցշենացնում է Սասունը։ Որոշ ժամանակ անցԱրմաղանը ունենում է որդի, որին կոչում ենԴավիթ։ Երեխայի ծնվելուն պես Մհերն ուԱրմաղանը մեռնում են։

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածինԴավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։ ՄըսրաՄելիքը փորձում է խորամանկությամբ սպանելԴավթին, բայց պատանի դյուցազնըհաղթահարում է բոլոր փորձությունները ևվերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթինկարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտածդևերին և երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքիզորքին, վռնդում է նաև հարկահավաքԿոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքնէ արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անումխոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվումէ Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելովԿապուտկողի արքայադուստր Խանդութիգեղեցկության մասին՝ մի շարքքաջագործություններից հետո ամուսնանում է նրահետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնումայնտեղ։ Խանդութը ծնում է արու զավակ ևանունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերիբազկապանից ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվումէ Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկամուսնուն հավատարիմ Խանդութը ցած էնետվում բերդի գլխից։

«Փոքր Մհեր» ճյուղը պատմում է, որ Դավթինփոխարինած Փոքր Մհերը պատերազմում էթշնամիների դեմ և հաղթում, սպանում է ՉմշկիկՍուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ամուսնանում էգեղեցկուհի Գոհարի հետ։ Սակայն հոր անեծքըկատարվում է և Մհերը մնում է անժառանգ։Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանումՄհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունըփակ վում է Ագռավաքար ժայռում՝ պատգամելով.

Ինչպե՞ս եք գնահատում Մեծ Մհերի Մըսր մեկնելու քայլը:

Ո՞վ էր դյուցազներգության ձեր սիրելի հերոսը:

Մարդկային ի՞նչ թուլություններ ուներ Դավիթը:

Համեմատել Դավթի և Մելիքի կերպարները՝ նշելով տարբերությունները և ընդհանրությունները:

Ինչպե՞ս է էպոսում դրսևորվում ջրի պաշտամունքը:

Էպոսից ընտրե՛ք դեպքերի շարժուն նկարագրությունը, քնարականությունը, երկիծանքը ցուցադրող հատվածներ և ներկայացրե՛ք:

Թվարկե՛ք էպոսի կին հերոսներին. ու՞մ կերպարն է ձեզ ամենաշատը դուր գալիս և ինչու՞:

Ի՞նչ եք կարծում՝ եկե՞լ է արդյոք Մհերի քարայրից դուրս գալու պահը. հիմնավորե՛ք ձեր պատասխանը: Եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ՝ ինչո՞ւ:

Ինչո՞ւ պիտի Փոքր Մհերը անմահ ու անժառանգ մնար էպոսում, ո՞րն է դրա իմաստը:

Ի՞նչ կապ եք տեսնում էպոսի և Մովսես Խորենացու հիշատակած առասպելների միջև: