Սերկևիլի օգտակար հատկությունները

75ba13d0eff7b551f71d05941c30a31c.pngԻնչպես գիտենք, սերկևիլը դասվում է օգտական մրգերի շարքին: Այն պարունակում է В, С, Е վիտամիններ: Հատկապես շատ օգտակար է սերկևիլի հյութը, որը խորհուրդ է տրվում խմել սակավարյունության, ստամոքսի խանգարման ժամանակ: Իսկ նրանից ստացվող թուրմը օգտագործում են կոսմետիկ միջոցներ պատրաստելու համար:

Այն նաև տրամադրությունը բարձրացնելու հատկություն ունի: Հատկանշական է այն փաստը, որ դեռևս 4000 տարի առաջ այն իր տեսքի և համի համար անվանել են «Ոսկե խնձոր»: Պտուղները հնում համարվել են սիրո, գեղեցկության, պտղաբերության ու ընտանեկան ջերմության խորհրդանիշ: Հին Հունաստանում կար սովորույթ, որ նորապսակները պետք է սերկևիլ ուտեին, որպեսզի նրանց կյանքն անցներ համերաշխության և սիրո մեջ:

Оставьте комментарий